Պաշտոնական

Վարչապետն ընդունել է Լիբանանի հայազգի նախարարին

2 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է Լիբանանի հայազգի նախարարին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության էներգետիկայի և ջրի հայազգի նախարար Արթուր Նազարյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բարձր գնահատելով Հայաստանի և Լիբանանի միջև ավանդական բարեկամական կապերը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Որպես ՀՀ վարչապետ անելու եմ ամեն ինչ, որպեսզի մեր երկու երկրների հարաբերություններում ակնհայտ դրական տեղաշարժ արձանագրվի, ու բազմաոլորտ համագործակցությունն ավելի ակտիվանա և ամրապնդվի»:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ առևտրատնտեսական գործակցության զարգացումը և առկա ողջ ներուժի լիարժեք իրացումը: Այս առումով երկուստեք անհրաժեշտ է համարվել միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության ակտիվացումը, ինչը նոր թափ կհաղորդի տնտեսական հարաբերություններին: Հովիկ Աբրահամյանը և Արթուր Նազարյանը մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, անդրադարձել ստեղծված իրավիճակում Լիբանանի հայ համայնքի առաջ ծառացած խնդիրներին և մարտահրավերներին:

Հայաստանի վարչապետը ջերմ ողջույններ է փոխանցել Լիբանանի իր գործընկերոջը և հրավիրել իրեն հարմար ժամանակահատվածում այցելել Հայաստան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում