Հնդկաստանի Նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին 60-ամյա հոբելյանի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀնդկաստանիՀանրապետության ՆախագահՊրանաբՄուքերջին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է 60-ամյա հոբելյանի առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդակստանի Նախագահը շոնրհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահին` մաղթելով առողջություն, երկարակեցություն և բարգավաճում:

«Օգտվելով ընձեռված հնարավորությունից` իմ ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեր ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Հայաստանը և Հնդկաստանը ավանդաբար բարեկամական և համագործակցային կապեր են ունեցել: Տարբեր ոլորտներում աճող մեր համագործակցությունը շահավետ է եղել մեր երկու ժողովուրդների համար: Շատ արժեքավոր է Ձեր անձնական ներդրումը` որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի մեր երկրների միջև հարաբերությունների ընդլայնման գործում»,- ուղերձում նշել է Հնդկաստանի Նախագահը` պատրաստակամություն հայտնելով հետագայում էլ շարունակել աշխատանքը երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ:

Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից: ՀՀ Նախագահին շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Պրանաբ Մուքերջին, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

Հայերեն English Русский

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս