Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ի և դեսպանությունների համագործակցության շնորհիվ ակնդիրը բացառիկ ֆիլմեր և կինոգործիչների տեսնելու հնարավորություն կունենա

6 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան»-ի և դեսպանությունների համագործակցության շնորհիվ ակնդիրը բացառիկ ֆիլմեր և կինոգործիչների տեսնելու հնարավորություն կունենա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում հուլիսի 13-20-ն անցկացվելիք «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի ևս կհամագործակցի Հայաստանի Հանրապետությունում մի շարք օտարերկրյա դեսպանությունների հետ: Այս անգամ փառատոնային մի շարք նախաձեռնություններ կիրականացվեն ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության և ԱՄՆ դեսպանությունների հետ: Տասնմեկ տարվա պատմություն ունեցող «Ոսկե ծիրան» կինոտոնը կմեկնարկի մի քանի շաբաթից:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը հունիսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում կարևորեց դեսպանությունների հետ համագործակցությունը: «Դեսպանություններն աջակցում են «Ոսկե ծիրան»-ի ծրագրերին: Այս տարի ևս հետաքրքիր ծրագրեր ենք ունենալու: Նախատեսում ենք ներկայացնել գերմանական նոր կինոն, ընդգրկուն ցուցադրել ֆրանսիական կինոն, ինչպես նաև լեհական ֆիլմերը: Առանձին տեղ կգրավի նաև հայ-թուրքական կինոպլատֆորմը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սուսաննա Հարությունյանը:

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը նշեց, որ անհամբերությամբ և հուզմունքով է սպասում փառատոնի բացմանը: «Այս փառատոնը հիասքանչ իրադարձություն է ոչ միայն Հայաստանում, այլև մեծ կարևորություն ունի նաև տարածաշրջանում: Հայաստանը կինոփառատոնի շնորհիվ բարձր հեղինակություն է ձեռք բերել աշխարհում: Շատ ուրախ ենք, որ փառատոնին հենց սկզբից մասնակցում են գերմանացի ռեժիսորները և որ այս տարի ևս գերմանական ֆիլմերը կներկայացվեն փառատոնին»,-նշեց Մորելը: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ և Գյոթե ինստիտուտի աջակցությամբ փառատոնը նախաձեռնել է Նոր գերմանական կինո ծրագիր, որի շրջանակում կներկայացվեն վերջերս ստեղծված գերմանակական ֆիլմերը:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մի ամուր կկապ է ստեղծվել կինոյի շնորհիվ:

«Մեկ այլ կարևոր պատճառ կա, որն իմ ուրախությունն է: Հուլիսի 14-ին մենք նշում ենք Ֆրանսիայի ազգգային տոնը: Ֆրանսիան նմանատիպ մշակութային միջոցառումներին աջակցելու շատ մեծ ցանկություն ունի՝ ապահովելով ֆրանսիական կինոյի կարկառուն ներկայացուցիչների ներկայությունը Հայաստանյան կինոփառատոնին: Այս տարի նախատեսված է 17 ֆիլմերի ցուցադրություն»,-նշեց Անրի Ռենոն: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն ավանդույթ դարձած համագործակցության շրջանակում հնարավոր կլինի տարբեր մրցույթների ժյուրիի կամում տեսնել դերասանուհի Աննա Մուգլալիսին, կինոքննադատ Ժան-Քրիստոֆ Ֆերարին, պրոդյուսեր Ռոն Դյենին: Բացի այդ, Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ իրականացվելու են հռչակավոր ռեժիսորներ Ամոս Գիտայի և Օթար Իոսելիանիի հետահայաց ցուցադրությունների ծրագրերը: Համագորակցությունը հնարավոր է դարձրել Ժան Լյուք Գոդարի ֆիլմի երևանյան պրեմիերան:

ՀՀ-ում Լեհհաստանի Հանրապետության դեսպանության առաջին խորհրդական, քաղաքական բաժնի ղեկավար Ռոբերտ Ռոկիցկին ընդգծեց, որ փառատոնն իսկապես մեծ հեղինակություն ունի աշխարհում: «Այս տարի ևս լեհական կինոգործիչների կողմից բավականին ծավալուն ներկայություն կլինի, բայց կենտրոնական իրադարձությունը լեհական կինոյի օրն է, որի շրջանակում Հայաստան կգա աշխարհահռչակ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին, ով կինոփառատոնի ընկերն է: Զանուսին այստեղ կնշի իր հոբելյանը, ինչպես նաև կստանա կաթողիկոսի «Եղիցի լույս» մրցանակը: Զանուսիի արվեստն առանձնանում է հոգևոր նշանակությամբ»,-նշեց Ռոկիցկին:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի գործող ղեկավար Վիոլետա Տալանդիսն ընդգծեց, որ դեսպանությունը յոթերորդ տարին է՝ փառատոնի հետ է: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջացությամբ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում իրականացվում է Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը, որն այս տարի կանցկացվի հուլիսի 14-16-ը: Լավագույն նախագիծը կարժանանա 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևի:

Նախորդ տարիների նման, այս տարի ևս փառատոնը կմեկտեղի Երևանում համաշխարհային կինոարվեստի և, մասնավորապես, հեղինակային կինոյի ինչպես վերջին տարիների, այնպես էլ նախորդ տասնամյակում ստեղծված լավագույն ֆիլմերը և նշանավոր ներկայացուցիչներին: Փառատոնի այս տարվա մեկնարկը նվիրված է համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90 –ամյա հոբելյանին: «Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի կունենան անվանի ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև կներկայացվեն Փարաջանովին նվիրված ֆիլմեր` ստեղծված տարբեր տարիներին:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր:Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Մշակույթ

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Մշակույթ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Մշակույթ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Մշակույթ

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

Մշակույթ

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում