Խճանկար

Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթի համար գեղեցիկ դիզայնով արկղ է ստեղծվել

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթի համար գեղեցիկ դիզայնով արկղ է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Louis Vuitton ընկերությունը յուրահատուկ դիզայնով արկղ է ստեղծել Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, գեղեցիկ դիզայնով արկղը հնարավոր կլինի տեսնել միայն ֆուտբոլային առաջնության վերջին օրը: Գավաթը ֆիրմային Louis Vuitton արկղով կառաքվի Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտ:

Louis Vuitton նորաձևության տան ներկայացուցիչը նշել է, որ ակղը բացվում է ինչպես առջևից, այնպես էլ վերևից, ինչն էլ հնարավորություն կտա արագ և կոկիկ հանել գավաթը և այն հանձնել հաղթող թիմին:

Louis Vuitton ընկերությունն արդեն երկրորդ անգամ է նման ձևով համագործակցում մարզական մրցումների ժամանակ: Ավելի վաղ նման համագործակցություն այն ունեցել էր ԱՄՆ-ի ֆուտբոլային առաջնության ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում