Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Նախագահը վստահություն է հայտնել, որ ՌԴ արտգործնախարարի ներկայիս այցը, ինչպես նրա նախկին այցերը, արդյունավետ կլինի և կարևոր քայլ կդառնա երկու պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ճանապարհին:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ՌԴ Նախագահի պետական այցի և անցյալ տարի սեպտեմբերին Մոսկվայում, այնուհետ այս տարի մայիսի 8-ին կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները հարստացրել են երկկողմ օրակարգը և, ըստ Նախագահի, անկասկած է, որ այդ պայմանավորվածությունների իրականացումը շատ լուրջ խթան կհաղորդի Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությանը բոլոր ոլորտներում՝ սկսած արտաքին քաղաքականության գործունեության կոորդինացիայից մինչև հումանիտար ոլորտում համագործակցությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը տրամադրված է ակտիվ և լուրջ աշխատանքի, քանի որ միայն նման մոտեցումն է համապատասխանում երկու ժողովուրդների միջև պատմական ավանդույթներին և, իհարկե, ժամանակի ընթացքում ձևավորված դաշնակցային ու ռազմավարական հարաբերություններին:

Շնորհակալություն հայտնելով Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար և փոխանցելով ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին ջերմ ողջույնները՝ ՌԴ արտգործնախարարը հավաստիացրել է, որ Նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնառու է այն պայմանավորվածություններին, որոնք Սերժ Սարգսյանի հետ նա ձեռք է բերել անցյալ տարեվերջին Հայաստան Ռուսաստանի Նախագահի պետական այցի ընթացքում, ինչպես նաև Մոսկվայում մայիսի 8-ին կայացած հանդիպման ժամանակ:

Սերգեյ Լավրովը Հանրապետության Նախագահին տեղեկացրել է իր այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարարի հետ, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կայացած բանակցությունների մասին, որոնց ընթացքում, ըստ նախարար Լավրովի, բարձր մակարդակի պայմանավորվածությունների տեսանկյունից քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի հարցերի ամբողջ համալիրը, ընդգծվել է բոլոր ուղղություններով դինամիկ աշխատանքը և՛ երկկողմ ձևաչափով՝ օրակարգի առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում, և՛ հայ-ռուսական բազմապլան համագործակցության առումով՝ առաջին հերթին ՀԱՊԿ-ի, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են և հուսալի բարեկամներ, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում:

ՌԴ արտգործնախարարը տեղեկացրել է նաև, որ հայ գործընկերոջ հետ այդ ամենի հետ միասին քննարկել են Եվրասիական տնտեսական ինտեգրացիային Հայաստանի միանալու գործընթացները: Նա հույս է հայտնել, որ այսօր լավ լուրեր կստացվեն Սոչիից, որտեղ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ: ՌԴ արտգործնախարարի խոսքով, ՀՀ արտգործնախարարությունում քննարկվել են նաև ամենատարբեր միջազգային կառույցներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, Սևծովյան տնտեսական համագործակցություն, ՀՀ և ՌԴ միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել արտաքին քաղաքականության ոլորտում երկու երկրների գործողությունների համակարգմանը: Նախարար Լավրովի հավաստմամբ, հայ գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, մտքեր են փոխանակվել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ: Բնականաբար, քննարկվել է ղարաբաղյան կարգավորման խնդիրը, որտեղ, ՌԴ-ն, ըստ Սերգեյ Լավրովի, հավատարիմ է այն սկզբունքներին, որոնք բազմիցս հաստատվել են երեք համանախագահող երկրների նախագահների կողմից:

Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանգամանորեն քննարկել են բոլոր ուղղություններով հայ-ռուսական բարձր մակարդակի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, նախանշել երկկողմ և բազմակողմ փոխգործակցության ամրապնդմանն ուղղված հետագա անելիքները:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում