Խճանկար

Ֆուտբոլի առաջնության բացմանը Ջենիֆեր Լոպեսը կրել է հայ ոսկերիչների պատրաստած զարդերը

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի առաջնության բացմանը Ջենիֆեր Լոպեսը կրել է հայ ոսկերիչների պատրաստած զարդերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սան Պաուլոյում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է շքեղ ոսկյա զարդերով, որոնք պատրաստված են եղել հայ ոսկերիչների կողմից: Ամերիկյան մեգաաստղը կրել է «Եփրեմ» հայկական նշանավոր ոսկերչական տան զարդերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայից, «Եփրեմ» ոսկերչատունը հիմնվել է Լիբանանում Շաքարդեմյան ընտանիքի կողմից, արդեն 50 տարի պատրաստում է նրբաճաշակ ու բարձրաշխարհիկ զարդեր, որոնք կրել են նշանավոր շատ մարդիկ: Վերջին ամիսներին ոսկերչական տունը «գրոհել» է Հոլիվուդը` զարդեր մատակարարելով այնպիսի հանրահայտ անձանց, ինչպիսիք են Մադոննան, Ռիհաննան, Քեթի Պերին և այլք:

Նախորդ տարի «Եփրեմ» ոսկերչական տան «Խաչքար» անունը կրող ապարանջանը հայտնվել էր մեծանուն ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի դաստակին: Ոսկյա զարդի վրա փորագրված էր խաչքար, որը հատուկ է հատկապես հայկական արվեստին, իսկ զարդի վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու էր հայկական դպրոցներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում