Քաղաքականություն

Հայրս ինձ սովորեցրել է սիրել իմ երկիրը. ՆԱՏՕ ԽՎ սեմինարին Թևան Պողոսյանի պատասխանն ադրբեջանցու սադրանքներին

2 րոպեի ընթերցում

Հայրս ինձ սովորեցրել է սիրել իմ երկիրը. ՆԱՏՕ ԽՎ սեմինարին Թևան Պողոսյանի պատասխանն ադրբեջանցու սադրանքներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստերի երկրորդ օրը ադրբեջանական կողմը շարունակում է սադրանքների դիմել ու սպառնալիքների լեզվով խոսել հայկական պատվիրակության անդամների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, սեմինարի ժամանակ հայ պատգամավոր Թևան Պողոսյանի` Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ արած հայտարարություններին ի պատասխան վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Զիյաֆեթ Ասքերովը սպառնալիքներ է հնչեցրել Պողոսյանի հոր հասցեին:

Ասքերովը հայտարարել է, թե Ադրբեջանի հանրապետական ռազմական դատախազությունը հետաքննություն է սկսել Թևան Պողոսյանի հոր գործով` կապված Լեռնային Ղարաբաղում նրա գործունեության հետ, եւ իբր շատ շուտով «Ինտերպոլը կգտնի և կպատժի նրան»:

Ի պատասխան ադրբեջանական կողմի ստերի և սպառնալիքների` հայ պատվիրակը հայտարարել է. «Ես հպարտ եմ այն ամենով, ինչ հայրս արել է… Նա ինձ սովորեցրել է սիրել իմ երկիրը»: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հայկական պատվիրակության հետ միասին Բաքու մեկնած քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նա ՆԱՏՕ-ի ԽՎ-ում տեղի ունեցողն անվանել է «ողբերգական ֆարս»: «Լեզվակռիվն» այն աստիճան է թեժացել, որ ադրբեջանական պատվիրակությունը պահանջել է հայերին վտարել ՆԱՏՕ-ի ԽՎ-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում