Բաքվում ԼՂ հիմնահարցի վերաբերյալ ելույթի համար «հարձակվել են» Մեթյու Բրայզայի վրա

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ժամանակ Բաքվում Մեթյու Բրայզայի ելույթը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ առաջացրել է ադրբեջանցիների դժգոհությունը: Թեպետ իր խոսքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահը և Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանը չեզոք գնահատականներ է տվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և դրա ներկա վիճակին, այդուհանդերձ, ադրբեջանական կողմը հանդես է եկել իրեն բնորոշ ոչ զուսպ դիրքորոշմամբ և գնահատականներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, իր ելույթում Բրազյան կարծիք է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ԼՂ հակամարտության կարգավորման և փոխզիջումների հասնելու համար դեռևս կարող են անհրաժեշտ մակարդակի փոխադարձ վստահության մթնոլորտ կառուցել:

Արձանագրելով այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկար տարիներիգործունեությունից հետո էլ հակամարտությունը մնում է չլուծված` Մեթյու Բրայզան ասել է. «Պետք է շարունակել աշխատանքները, որպեսզի նվազեցվի Լեռնային Ղարաղաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հավանականությունը»:

Բաքվում հայկական պատվիրակության կողմից ողջունված այս ելույթը զայրացրել է ադրբեջանական կողմին: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ Հուդրաթ Հասանգուլիևը կտրուկ հայտարարություններ է արել Բրայզայի ելույթի հետ կապված: «Ես նախկինում էլ եմ խստորեն քննադատել Մեթյու Բրայզայի դիրքորոշումը: Ցավոք, ստիպված եմ դա անել նաև հիմա: Թեպետ Բրայզան այժմ անկախ փորձագետ է, սակայն նա իրեն դրսևորում է որպես ԱՄՆ Պետդեպի աշխատակից և հայտնում է ոչ թե իր, այլ այդ կառույցի դիրքորոշումը: Պարոն Բրայզա, հայերը Ձեզ թույլ չտվեցին մնալ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այն բանի համար, որ Դուք ամուսնացած եք թրքուհու հետ: Այժմ դուք նրանցից արդարությո՞ւն եք սպասում»,- անհասկանալի կերպով իր վրդովմունքն է հայտնել Հասանգուլիևը:

ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ նախկին համանախագահի վրա մյուս «հարձակումը» գործել է խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության նախագահ Զիյաֆեթ Ասքերովը` մեջբերելով «Ղարաբաղ» բառի ծագումնաբանական առանձնահատուկությունները, դրանով իսկ փորձելով իբր ապացուցել տարածաշրջանի ոչ հայկական լինելը:Զիյաֆեթ Ասքերովը, բնականաբար, տուրք է տվել պատմությունը խեղաթյուրելու հերթական գայթակղությանը` մոռանալով կամ չիմանալով, որ ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը պատմական Հայաստանի Մեծ Հայքի Արցախ նահանգում է.Արցախի` որպես Հայաստանի մաս, հիշատակումներ կանՍտրաբոնի,Պլինիոս Ավագի,Կլավդիոս Պտղոմեասի,Պլուտարքոսի,Դիոն Կասիոսիեւ այլ անտիկ հեղինակների աշխատություններում: Դրա վառ վկայությունն է նաեւ պահպանված պատմամշակութային հարուստ ժառանգությունը:

Քննարկումների ժամանակ հայկական պատվիրակության ներկայացուցիչ Կորյուն Նահապետյանը բարձրացրել է շփման գծից դիպուկահարներին հեռացնելու հարցը, իսկ Թևան Պողոսյանը առաջ է քաշել Ռամիլ Սաֆարովի հարցը: Ընդմիջումից հետո ՆԱՏՕ-ի ԽՎ սեմինարի նիստը դեռ շարունակվում է:

Հայերեն English Русский

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը