Սերգեյ Լավրովը եւ Քոնդոլիզա Ռայսը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրանական միջուկային հիմնախնդրի կարգավորումը
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրանական միջուկային հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացը: Նախարարները հիմնական ուշադրությունը դարձրել են իրանական միջուկային հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի առաջխաղացման հարցերին, նշել են Սմոլենսկյան հրապարակում: Ավելի վաղ ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ «Ռուսաստանը Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձեւի մշակման հարցին մոտենալու է ԱՄՆ-ի կողմից հաստատված այն տվյալների հաշվառմամբ, որ այդ երկրում չկա ռազմական միջուկային ծրագիրե: