Մշակույթ

Մոնակոյի իշխան Ալբերը ողջ երեկո խոսում էր Հայաստանի պատմության ու մշակույթի մասին. Հասմիկ Պապյան

1 րոպեի ընթերցում

Մոնակոյի իշխան Ալբերը ողջ երեկո խոսում էր Հայաստանի պատմության ու մշակույթի մասին. Հասմիկ Պապյան

ԵՐԵՎԱՆ 13 ՀՈՒՆԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ օպերային երգչուհի, աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որ «Նորմա» օպերայի պրեմիերայից հետո, Մոնակոյի իշխան Ալբերը ողջ երեկոյի ընթացքում հիացած խոսել է Հայաստանի պատմության եւ մշակույթի մասին։

«Մոնտե Կառլոյում, «Նորմա» օպերայի պրեմիերայից հետո, Մոնակոյի Իշխան Ալբերի հետ: Ամբողջ երեկո նա խոսում էր Հայաստանի պատմության, մշակույթի և իր հայ բարեկամների մասին: Այնքա՜ն բան գիտեր մեր երկրի մասին... անսահման տպավորիչ էր...»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ գրել է Պապյանը:

Հասմիկ Պապյանը հայ օպերային երգչուհի է,աշխարհահռչակ սոպրանո: Նա ապրում էՎիեննայում,Ավստրիա: Ամուսինը Կոնրադ Կուեյնն է, Մյունհենի օպերային և Ավստրիայի պետական դրամատիկական թատրոնների թատերագիր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում