Զբոսաշրջային այս սեզոնին Հայաստանում պահանջված են տուրերը դեպի Հունաստան, Իսպանիա և Մալդիվյան կղզիներ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի, Դուբայի, Թուրքիայի և նախկինում առավել պահանջված մի քանի այլ զբոսաշրջային ուղղությունների փոխարեն հայերն սկսել են իրենց հանգիստը կազմակերպել Հունաստանում, Իսպանիայում, Մալդիվյան կղզիներում: Այս մասին են վկայում տուրիստական գործակալությունները, որտեղ առավել շատ վաճառվում են այն տուր-փաթեթները, որոնք առաջարկում են նոր և «էկզոտիկ» հանգիստ: Զբոսաշրջային գործակալներն ունեն այս հարցի իրենց պատասխանը: Նրանք համոզված են, որ տուրիստական այս ուղղությունների տարածման առաջին խթանը դեպի Եվրամիության երկրներ վիզաների դյուրացումն էր, ապա նաև ավիատոմսերի գների փոփոխությունը` կապված ավիաոլորտոմ Հայաստանի որդեգրած նոր քաղաքականության հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Հոլիդեյ տուր» տուրիստական գործակալության տնօրեն Արմինե Աբրահամյանը նշեց, որ դեպի Հունաստան կամ Իսպանիա ուղղությունները նոր չեն, պարզապես բարձրացել է դրանց պահանջարկը: «Այս տարի բավականաչափ մաչելի են տուր-փաթեթները, քանի որ նկատվել է ավիատոմսերի էժանացում: Բացի այդ, կան նաև նոր ուղիղ չվերթներ, և հանգստի մեկնողները ստիպված չեն լինում անցնել Մոսկվայով: Եթե նախորդ տարի դեպի եվրոպական երկրներ ավիատոմսերն արժեին միջինում 450 եվրոյին համարժեք դրամ, ապա այս տարի դրանց գները միջինում կազմում են 380 եվրոյին համարժեք դրամ»,-ասաց Աբրահամյանը: Նա նկատեց, որ այս սեզոնին պահանջված ու հայ զբոսաշրջիկների համար նոր ուղղությունների թվում է նաև Մալդիվյան կղզիները:

Այս տարի բացված նոր ուղիղ չվերթներից է Երևան-Բարսելոնա-Երևան ուղղությունը, որն արդեն հասցրել է մեծ պահանջերկ վայելել հանգստի մեկնողների շրջանում: «Սակվոյաժ» տուրիսական ընկերության տուր մենեջեր Նելլի Փոթիկյանի խոսքով` այս տարի տուր-փաթեթի միջին գինը 2200 եվրո է: Նա նշեց, որ փաթեթների գները էական փոփոխություններ չեն կրել:

Չնայած շատ տուրիստական ընկերություններ դեռ չեն շտապում վերանայել տուր-փաթեթների համար սահմանած իրենց գները, սակայն ավիատոմսերի գների նվազումն ակնհայտ է դառնում: «Արարատ տուր» տուրիստական ընկերության տուրմենեջեր Անի Ավետիսյանի խոսքով`զգալի է դեպի եվրոպական երկրներ ավիատոմսերի գների նվազումը: «Օրինակ Հունաստանի պարագայում, եթե նախորդ տարի ավիատոմսերի գները կազմում էին մինչև 600 եվրո, այս տարի միջին գինը 400-450 եվրո է չարտերային թռիչքների համար»,-ասաց նա:

Թեև տուրիստտական ընկերությունների բազմատեսակ առաջարկներին, վիճակագրական տվյալները վկայում են, որ զգալիորեն նվազել են գործակալությունների միջոցով հանգստի մեկնողները: Մասնավորապես, այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում զբոսաշրջային գործակալությունների միջոցով հանգստի է մեկնել 1239 մարդ, այնինչ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում էր 1511 մարդ: Այսինքն` գործակալությունների օգնութամբ հանգստի մեկնողները նվազել են 18 տոկոսով: Դրան զուգահեռ ավելացել են նրանք, ովքեր իրենց հանգիստը կազմակերպում են ինքնուրույն: Տարվա առաջին եռամսյակում ինքնուրույն մեկնողները նախորդ տարվա 135 հազար 617-ի փոխարեն կազմել են 160 հազար 834 մարդ, այսինքն` թիվն աճել է 18.6 տոկոսով: Տարեսկզբին աճել է նաև զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնողների թիվը` կազմելով 162 հազար 73 մարդ կամ 2013թ. հունվար-մարտի նկատմամբ ցուցանիշն աճել է 18.2 տոկոսով:

Հայերեն English Русский

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարին

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում  զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպման մասին

ՀՀ նորանշանակ դեսպանը և Ջիբութիի նախագահը դիտարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ հերթ են կանգնել նրա երդմնակալության արարողությանը հետևելու համար