«Արամ Խաչատրյանը դարձավ քաղաքակրթության մեր վկայականը» . այսօր կոմպոզիտորի ծննդյան օրն է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բոլոր ժամանակների մեծագույն կոմպոզիտորներից մեկը, դիրիժոր, լեգենդ…Հունիսի 6-ն Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Երաժշտարվեստի մեծագույն անուններից մեկն անգնահատելի հետք է թողել մշակույթի պատմության մեջ: «Նա մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ, մեծերի հետ չափվելու խորհուրդը եղավ փոքրաթիվ մեր ժողովրդի... Դարձավ քաղաքակրթության մեր վկայականը...»,- անվանի կոմպոզիտորի մասին ասել է Համո Սահյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախորդ տարի Հայաստանում և ամբողջ աշխարհում բազմաթիվ տոնական միջոցառումներով նշվեց անվանի կոմպոզիտորի 110-րդ հոբելյանը: Տոնական միջոցառումները շարունակվեցին նաև այս տարի: Խաչատրյանի գործերը հնչեցին աշխարհի տարբեր ծայրերում:

2013-ի վերջին հանրության դատին ներկայացվեց նաև Արամ Խաչատրյանի բազմաժանր ստեղծագործական ժառանգությունն ամփոփող ձայնադարանը: Այն թողարկվել էր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությունների և միջոցառումների շրջանակում` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:

Խաչատրյանական ոգին թևածեց ամբողջ տարի` բոլորին պարգևելով անմոռաց ակնթարթներ:

Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թվականին Կոջորում: 1913 թ. ընդունվել է Թիֆլիսի Կոմերցիայի դպրոց, սակայն նախընտրել է երաժշտությունը։ Որոշ ժամանակ փողային գործիքներ ինքնուրույն նվագել սովորելով` ընդունվել է փողային նվագախումբ։ 1921թ. ընդունվել է ՄոսկվայիԳնեսինների երաժշտական քոլեջ, այնուհետև Մոսկվայի կոնսերվատորիա, որտեղ ուսանել է հայտնի ռուս կոմպոզիտոր և ուսուցիչ Ն. Յա.Մյասկովսկու մոտ։ Առաջին խոշոր աշխատանքը եղել է «Առաջին սիմֆոնիան»։ 1939թ. գրել է առաջին բալետը, որն ի սկզբանե կոչվել է «Ուրախություն», հետագայում վերանայվել և վերանվանվել է «Գայանե»։ 1956թ. դեկտեմբերի 27-ին կոմպոզիտորի «Սպարտակ» բալետը բեմադրվել է Կիրովի բեմում։ 1954 թ. կոմպոզիտորն արժանացել է ԽՍՀՄ, 1955 թ.` ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման, որից հետո` բազմաթիվ պետական պարգևների, մրցանակների: Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանի Կոմիտասիանվան զբոսայգու պանթեոնում: Երևանում գործում է նրա տուն- թանգարանը: Նրա անունով են կոչվել Երևանի ֆիլհարմոնիկ մեծ դահլիճը, փողոցներ Երևանում և այլ քաղաքներում:

Հայերեն English Русский

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ