ՀՀ վարչապետը Քուվեյթի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպանին՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է հայ-քուվեյթյան հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը: «Որպես վարչապետ պատրաստ եմ անել հնարավորը՝ Հայաստանի և Քուվեյթի միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերություններն ակտիվացնելու համար»,- նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը դեսպանին է փոխանցել Քուվեյթի վարչապետ, Նորին Վսեմություն շեյխ Ջաբեր Մուբարաք ալ-Համադ Ալ Սաբահին Հայաստան այցելելու հրավերը և համոզմունք հայտնել, որ նման մակարդակի փոխայցելությունները կնպաստեն երկկողմ կապերի զարգացմանը: Այդ համատեքստում, կառավարության ղեկավարն ընդգծել է հայ-քուվեյթյան գործարար համաժողովի կազմակերպման անհրաժեշտությունը, ինչը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ քուվեյթցի ներդրողների ներգրավումը մեր երկիր նրանց առջև կբացի նաև Եվրասիական միության՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի շուկաները:

Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին, շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նրան է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները: Դեսպանը ևս կարևորել է երկկողմ փոխգործակցության զարգացումը և վարչապետին ներկայացրել երկու երկրների միջև ուղիղ չվերթերի կազմակերպման ուղղությամբ աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ դա իր հերթին կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, տնտեսական տարբեր ծրագրերի իրականացմանն ու երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացմանը:

Միաժամանակ, Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին խոստացել է Քուվեյթի ներդրումային հիմնադրամին մանրամասն ներկայացնել ՀՀ-ի՝ ՄՄ-ին անդամակցելու գործընթացը և ներդրողների համար բացվող հեռանկարները:

Իր հերթին, դեսպանը ևս Հովիկ Աբրահամյանին հրավիրել է Քուվեյթ:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան