Տարածաշրջանային

Հայտնի է դարձել Սերգեյ Լավրովի` Ադրբեջան կատարելիք այցի ժամկետը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է դարձել Սերգեյ Լավրովի`  Ադրբեջան կատարելիք այցի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը այսօր Մոսկվայում կազմակերպված ասուլիսում հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքու կայցելի հունիսի 17-18-ը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ լրատվական գործակալությույունը:

Լուկաշեւիչը նշել է, որ Լավրովը հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի Նախագահի եւ ԱԳՆ ղեկավարի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին վերաբերող արդիական հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության հետ կապված խնդիրներ:

APA լրատվական գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի խորհրդարանի եւ ՌԴ Պետդումայի նախագահներ Օգթայ Ասադովի եւ Սերգեյ Նարիշկինի` Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ հունիսի ընթացքում Բաքու կայցելեն ՌԴ ԱԳՆ ղեկավարն ու փոխվարչապետ, Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինը: Նշվել էր, որ Ռոգոզինը Ադրբեջան կայցելի Լավորվից այցից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում