Քաղաքականություն

ՀԱԿ կուսակցությունը դեմ է սահմանադրական բարեփոխումների իրականացմանը

2 րոպեի ընթերցում

ՀԱԿ կուսակցությունը դեմ է սահմանադրական բարեփոխումների իրականացմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտնեց, որ իրենք չեն մասնակցելու սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկմանը: Այս մասին Արամ Մանուկյանը հայտնեց սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ քննարկման ժամանակ: «Մենք մասնակցում ենք այս միջոցառմանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և GIZ-ի հրավերով, ոչ թե բովանդակային քննարկմանը մասնակցելու նպատակով: Մենք պատասխանում ենք Տրայան Հրիսթեայի հարցին, թե Հայաստանի Հանրապետությանը պե՞տք են սահմանադրական փոփոխություններ: Մենք պատասխանում ենք` ոչ: Ինչո՞ւ: Մենք գտնում ենք, որ այսօր Հայաստանում չկա սահմանադրական փոփոխությունների հասարակական, քաղաքական պահանջ: Մենք գտում ենք, որ այսօր ՀՀ-ում չկա սահմանադրական ճգնաժամ: Այդ պատճառով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն գոյություն չունի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց Արամ Մանուկյանը` շեշտելոց, որ նշյալ փոփոխությունները հասարակությանը կարևոր թեմաներից շեղելու միջոց է: «Մենք հայտարարում ենք, որ այսուհետ չենք մասնակցելու Սահմանադրության բովանդակային որևէ քննարկման»,-ավելացրեց Արամ Մանուկյանը:

Հունիսի 5-ին մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ քննարկումը քաղաքական կուսակցությունների հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում