Աշխարհի ամենավտանգավոր քաղաքների տասնյակը գլխավորում է Հալեպը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Live Wireընկերությունը կազմել էր 2013թ. աշխարհի ամենավտանգավոր քաղաքների ցանկը՝ հաշվի առնելով այնտեղ կատարվող սպանությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս տարի՝ 2014-ին, հաշվի են առնվել ծանր հանցագործությունները, քաղաքական ցնցումները և գործազրկությունը:

Տասնյակի առաջատարը Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպն է, որը 2 տարուց ավելի հայտնվել է կառավարական ուժերի և ապստամաբների բախումների թիրախում: Բախումների և ռմբակոծությունների հետևանքով, բացի մարդկային հազարավոր կորուստներից, քաղաքն ահռելի չափերի նյութական վնասներ է կրել և շարունակում է կրել մինչև այժմ:

Հալեպից հետո երկրորդ հորիզոնականում է Հոնդուրասի Սան Պեդրո Սուլա քաղաքը, որը համարվում է աշխարհում սպանությունների մայրաքաղաքը: Նախորդ տարի այնտեղ սպանվել են 1400-ից ավելի մարդ: 3-րդ տեղում է Վենեսուելայի Կարակաս մայրաքաղաքը, 4-րդը՝ Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքն է, 5-րդը՝ Աֆղանստանի Քաբուլը, 6-րդը՝ Մեքսիկայի Ակապուլկոն, 7-րդը՝ Սոմալիի Մոգադիշոն, 8-րդը՝ Պակիստանի Կարաչին, 9-րդը՝ Բրազիլիայի Մասեոն և տասնյակը եզափակում է Նյու Ջերսիի Կամդեն քաղաքը:

Հայերեն Русский

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը