Ընտրվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կարգախոսն ու խորհրդանիշը` անմոռուկը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համայն հայության կարգախոս է ընտրվել «Հիշում եմ և պահանջում», իսկ խորհրդանիշը Անմոռուկ ծաղիկն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգողՎիգեն Սարգսյանը: «Ընտրված կարգախոսը հատուկ ընդգծված ու անհատականացված է, որպեսզի ամեն մեկս արտասանելով այն հիշենք մեր ընտանիքի պատմությունը, մեր վերապրած ողբերգության պատմությունը, և այն պահանջը, որը տեսնում ենք այս համատեքստում, ներկայացնենք համայն աշխարհին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Վիգեն Սարգսյանը:

Նրա տեղեկացմամբ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից ձևավորված աշխատանքային խումբը երկու փուլով մրցույթ է անցկացրել ու ընտրել նաև 2015-ի խորհրդանիշը: «Աշխատանքային խմբի դատին էին ներկայացվել տասնյակ աշխատանքներ, որոնցից հանձնախումբը որոշել և հաստատել է «Շարմ» ընկերության ներկայացրած խորհրդանիշը` Անմոռուկ ծաղիկը: Այն բոլոր լեզուներում ունի նույն բովանդակային իմաստը` հիշելու, չմոռանալու և հիշեցնելու: Ծաղիկի մեջտեղում գրաֆիկական ձևով պատկերված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի 12 մույթերի տեսարանը»,-նշեց Վիգեն Սարգսյանը` հավելելով, որ այն ակտիվ օգտագործվելու է 2015-ի ընթացքում:

Ընտրված գույները, ըստ պաշտոնյայի, անցյալի, ցեղասպանության ողբերգության և ներկայի ու ապագայի խորհուրդն ունեն: «Ծաղկի հինգ թերթիկները այն հինգ մայրցամաքներն են, որտեղ հայ գաղթականները հայտնվեցին` ստեղծելով հայկական համայնքներ, ձևավորեցին հայկական սփյուռք»,-հայտնեց Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով` շատ տպավորիչ միջոցառումների ծրագիր է նախապատրաստվում: «Մենք ամենախոշոր ու հայտնի հարթակներում, տարբեր մայրաքաղաքների մայր տաճարներում, լավագույն ցուցասրահներում տեսնելու ենք ցուցադրություններ, որոնք ուղղված են լինելու ինչպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելուն, այնպես էլ մեծարելու և հարգանք մատուցելու նրանց, վերապրելու այն գաղափարը, որ մեր պապերը դրեցին ազգի վերածնունդի հիմքում»,-ավելացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Վիգեն Սարգսյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 2015-ին իրականացնելու է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը և կատարելու է Մյուռոնօրհնեքի արարողություն: «Այս միջոցառումները հատուկ տեղ են ունենալու 2015-ի իրադրաձությունների շարքում»,-հավելեց Վիգեն Սարգսյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և հայկական սփյուռքի գաղթօջախներում ձևավորված տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարները, ՀՀ տարբեր գերատեսչությունների փորձագետներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ մասնակցում են ընդարձակ քննարկման ՀՀ նախագահի գլխավորությամբ:

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով