Քաղաքականություն

ՀՀԿ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիչ առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, բաց քվեարկությամբ, միաձայն վերընտրվեց կուսակցության նախագահ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Սերժ Սարգհսյանի թեկնածությունն առաջադրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ հաշվի են առնվել Սերժ Սարգսյանի քաղաքական հարուստ փորձը, նրա հանդեպ բարձր վստահությունը, նաև կուսակիցների և համագումարի պատվիրակների առաջարկությունները:

Վերընտրվելուց հետո Սերժ Սարգսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է ՀՀԿ-ն առաջնորդել դեպի նոր հաջողություններ, և այդ գործը նա կատարելու է մեծ պատասխանատվությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում