Տնտեսություն

Նոր ձևավորված կառավարությունը հանդես է գալու համակարգային փոփոխություններով. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Նոր ձևավորված կառավարությունը հանդես է գալու համակարգային փոփոխություններով. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ձևավորված կառավարությունը հանդես է գալու համակարգային փոփոխություններով` նպատակ ունենալով լուծել քաղաքացու խնդիրներն ու նպաստել տնտեսական զարգացմանը: Այս մասին ՀՀԿ 15-րդ համագումարի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Նոր կառավարության տեսլականում նոր աշխատատեղերի բացումն է, փոքր և միջին բիզնեսի զարգացումը, հարկային դաշտի պարզեցումը: Կառավարության քաղաքականության մեջ մեծ ուշադրություն է հատկացվելու գյուղացուն, ով ամեն օր և ամենուր զգալու է կառավարության աջակցությունը»,- ընդգծեց նա:

Դիմելով կուսակիցներին` Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ բոլոր այն խնդիրները, որով քաղաքացիները դիմում են կուսակցությանը` առաջին հերթին իր խնդիրներն են և դրանք իր մտահոգության կենտրոնում են: «Այս կառավարությունը ձեր կառավարություն է, և ես ձեզանից մեկն եմ: Կառավարության դուռը միշտ բաց է կուսակիցների համար, և ես էլ ձեզ պես մտահոգվում եմ քաղաքացիների խնդիրներով ու հավաստիացնում, որ քաղաքացին զգալու է կառավարության աջակցությունը յուրաքանչյուր հարցում»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում