Հասարակական

Հովիկ Աբրահամյանը քաղաքացուն խոստացավ հանդիպում կազմակերպել Գևորգ Կոստանյանի հետ

1 րոպեի ընթերցում

Հովիկ Աբրահամյանը քաղաքացուն խոստացավ հանդիպում կազմակերպել Գևորգ Կոստանյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, մինչ կուսակցությանգրասենյակ մտնելը լսեց մի քաղաքացու, ով բողոքում էր դատարանի հետ կապված խնդիրներից: Քաղաքացին վարչապետին տեղեկացրեց, որ ինքը խնդիր ունի դատարանի հետ կապված, դիմել է բոլոր պատկան մարմիններին, սակայն իրեն ոչ ոք չի ցանկանում լսել:

ՀՀ վարչապետը խնդրեց դիմել գլխավոր դատախազին: «Դիմել եմ, պարոն վարչապետ, սակայն նա ինձ չի ցանկանում ընդունել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց քաղաքացին: Հովիկ Աբրահամյանը խոստացավ զանգահարել Գևորգ Կոստանյանին և խնդրել, որպեսզի նրան ընդունի:

«Հիմա, եթե ես Գևորգ Կոստանյանին խնդրեմ, որ Ձեզ ընդունի, բավարարված կլինե՞ք»,- հարցրեց նա՝ և դրական պատասխան ստանալով, խոստացավ կազմակերպել այդ հանդիպումը: Նա քաղաքացուն առաջարկեց հեռախոսահամար թողնել, որպեսզի կապվեն նրա հետ և հրավիրեն հանդիպման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում