ՀՀ վարչապետը Լատվիայի դեսպանի հետքննարկել է հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՎարչապետ Հովիկ Աբրահամյանն մայիսի 22-ին ընդունել է Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպանին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է Լատվիայի հետ կապերի ամրապնդումն ու հետագա զարգացումը: «Մեր երկու երկրների միջև առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ: Այդ առումով կարևորում ենք երկկողմ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Իր հերթին, Էլիտա Գավելեն շնորհավորել է վարչապետին՝ կառավարության ծրագիրն Ազգային ժողովում հաստատվելու կապակցությամբ, և մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի բարօրության: Դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ կապերի խորացման և ընդլայնման գործում:

Վարչապետ Աբրահամյանը խնդրել է դեսպանին Լատվիայի կառավարության ղեկավարին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը և նշել, որ նման մակարդակի փոխայցելությունները կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական ու քաղաքական կապերի սերտացմանը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան