Հասարակական

Երիտասարդներին աջակցելն իմ քաղաքական կամքն է լինելու. Հովիկ Աբրահամյան

2 րոպեի ընթերցում

Երիտասարդներին աջակցելն իմ քաղաքական կամքն է լինելու. Հովիկ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում երիտասարդությանն ամեն գնով աջակցելը լինելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի քաղաքական կամքը: Այս մասին ՀՀ վարչապետը հայտարարեց ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին: «Մենք ամեն ինչ անելու ենք երիտասարդությանն աջակցելու համար, քանի որ երիտասարդությունը մեր ապագան է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Վարչապետն ընդգծեց, որ ապագա սերնդի համար պետք է հնարավորություններ ստեղծվեն ինքնադրսևորման և գիտելիքները ի շահ Հայաստանի Հանրապետության օգտագործելու համար: «Մենք արդեն երիտասադների համար մի շարք ծրագրեր իրականացնում ենք, բնակարաններ են կառուցում մատչելի պայմաններով, ինչը լինելու է շարունակական»,- ասաց Աբրահամյանը:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ շուտով կառավարությունը նոր ծրագիր կսկսի, որով 1000 քաղծառայողների համար բնակարաններ կկառուցվեն: Նա ընդգծեց, որ 100 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղծառայողները կարող են օգտվել այդ ծրագրից: Վարչապետը շեշտեց, որ սա միայն սկիզբն է, և երիտասարդների աջակցության տարբեր ծրագրերը լինելու են շարունակական՝ որպես երաշխիք ներկայացնելով իր քաղաքական կամքը:

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ կառավարության ծրագիրը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում