Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Բոսնիա և Հերցեգովինայի ու Սերբիայի նախագահներին

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Բոսնիա և Հերցեգովինայի ու Սերբիայի նախագահներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագրեր է հղել Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության Նախագահության Նախագահ Բակիր Իզեթբեգովիչին և Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին՝ Բոսնիա և Հերցեգովինային ու Սերբիային պատուհասած ավերիչ ջրհեղեղի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի և ահռելի ավերածությունների պատճառ է դարձել` հասցնելով նյութական մեծ վնասներ։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահներ Բակիր Իզեթբեգովիչին և Տոմիսլավ Նիկոլիչին, զոհվածների ընտանիքներին, Բոսնիա և Հերցեգովինայի ու Սերբիայի բարեկամ ժողովուրդներին և նրանց դժվարին այս պահը հաղթահարելու համար մաղթել համբերություն, ուժ ու կորով:

Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ Բոսնիա և Հերցեգովինայի ու Սերբիայի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումները թույլ կտան հաղթահարել այդ երկրներին պատուհասած դաժան փորձությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում