Հասարակական

Սիրիայում 2 հայ է զոհվել, ևս 5 հայեր վիրավորվել են

1 րոպեի ընթերցում

Սիրիայում 2 հայ է զոհվել, ևս 5 հայեր վիրավորվել են

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեր Զորում մայիսի 16-ին հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի տեղեկատվական գրասենյակից: Զոհվածը Անդրանիկ Քահքեջյանն է, ով ծառայում էր սիրիական բանակում: Նա ծնունդով Հալեպից էր:Եվս մեկ հայ`1958թ. ծնված Հարութ Մարգեյյանը, զոհվել է մայիսի 18-ին Նոր Գյուղում հրթիռի ընկնելու պատճառով: Նրա անշնչացած մարմինը հայտնաբերվել է շենքի փլատակների տակ: Նույն օրը՝ 18:30-ի սահմաններում, Նոր Գյուղում ընկած գազի տակառի պայթյունի հետեւանքով 5 հայեր են վիրավորվել՝ Ալիս Բոյաջյան, Հայկանուշ Միրզոյան, Դալար Միրզոյան, Նվարդ Մարգեյան և Անդրանիկ Մալաքյան: Վիրավորները փոխադրվել են հիվանդանոց, նրանցից ոմանք համապատասխան օգնություն ստանալուց հետո արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

Ավելի վաղ՝ մայիսի 17-ին, տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպում թեթև վնասվածքներ էր ստացել Կարո Գույումջյանը:

ՄայիսիսկզբիցմինչևայժմՀալեպումվիրավորվելենմոտ երեք տասնյակ հայեր:ՄԱԿ-ի տվյալներով,Սիրիայումեռամյահակամարտությանընթացքումզոհերիթիվըգերազանցելէ 130 հազարը:Զոհվածհայերիթիվըմոտ է 100-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում