Կառավարության նպատակն է գիտելիքահեն տնտեսության կառուցումը. ՀՀ վարչապետ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի կառավարության ռազմավարական ծրագրերում առանցքային տեղ է հատկացված գիտելիքահեն հասարակության կայացմանը, ինչը հատկապես կարևորվում է երկրի բնական և ֆինանսականսահմանափակռեսուրսներիպայմաններում: Այդ մասինԵրևանի պետական համալսարանում անցկացվող Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Գիտելիքի վրա հիմնված կառուցվող տնտեսության վառ ապացույցներ կարելի է գտնել տեղեկատվական տեխնոլոգիաների և նորագույն ինժեներիայի բնագավառներում, որոնք այսօր հանդիսանում են լայնածավալ օտարերկրյա ներդրումների ներգրավող մեր երկրի ամենաարագ զարգացող տնտեսության ճյուղերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝փաստեց կառավարության ղեկավարը:
ՀՀ վարչապետը մեծապես կարևորեց մեր երկրումեվրոպական տարածքի բարձրագույն կրթական հիմնահարցերին նվիրված այս միջոցառման անցկացումը, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը բոլորովին վերջերս է անդամակցել Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիային:«Ասոցիացիայում Հայաստանի ակադեմիական շրջանակների ներգրավվածությունը լիովին համահունչ է մեր երկրում բարձրագույն կրթական համակարգի լայնածավալ բարեփոխումների քաղաքականությանը, որը սկիզբ է առել դեռևս 2005թ. Հայաստանի՝ Բոլոնիայի գործընթացին միանալով: Բոլոնիայի գործընթացին մեր կողմից տրվող կարևորությունն արտացոլված է ՀՀ կողմից՝ 2012 և 2015 թվականների Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի քարտուղարությունը ստանձնելու և 2015 թվականին Երևանում Բոլոնիայի նախարարակական գագաթաժողովն անցկացնելու մեր հանձնառություններում:Սա լավ հնարավորություն է սերտացնելու մեր համագործակցությունը բարձրագույն կրթական ոլորտում եվրոպական երկրների հետ՝ ի նպաստ ակադեմիական կրթահետազոտական փոխանակման ծրագրերի և բուհական կրթության որակի ամրապնդման»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ առանձնակի գնահատելի է Հայաստանում նմանատիպ միջոցառումների և հանդիպումների անցկացումը, քանի որ դրանքոչ միայն միասնաբար աշխատելու և մեր երկրների բարձրագույն կրթական ոլորտի խնդիրների լուծման շուրջ որոշումներ կայացնելու հարթակ են, այլ նաև համագործակցության նորկամուրջներ՝ դժվարությունների համատեղ հաղթահարման և նոր ավանդույթների ձևավորման համար:
Կրթության ոլորտին առանձնակի ուշադրության արժանացնելու համար Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի նախագահ Անդրեաս Օրֆանիդեսը ՀՀ վարչապետին պարգևատրվել է Կիպրոսի եվրոպական համլսարանի պատվո շքանշանով: Վարչապետը շնորհակալություն հայտնեց պարգևի համար և նշեց, որ այն կառավարության երկարատև աշխատանքի արդյունք է: