Պաշտոնական

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել լեգենդար դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել լեգենդար դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սվետլանա Գրիգորյանի հարազատներին՝ հայ բեմի լեգենդար դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ, Երևանի պատվավոր քաղաքացի, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը նշել է.«Սվետլանա Գրիգորյանի անունն իր կերտած վառ ու անկրկնելի կերպարների, բացառիկ տաղանդի ու նվիրումի շնորհիվ ընդմիշտ կմնա հայ թատրոնի պատմության և սերունդների հիշողության մեջ:

Խորին ցավակցություն եմ հայտնում հայ բեմի անվանի վարպետի հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում