Իրականացել է պիցցայի հայ առաքիչի երազանքը. Էլեն Դեջեներեսի հաղորդման եթերում նա հանդիպել է Ջուլիա Ռոբերտսին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «The Ellen DeGeneres Show» հաղորդման վարող Էլեն Դեջեներեսը նորից անակնկալ է պատրաստել հայազգի Էդգար Մարտիրոսյանի համար, ով «Big Mama's & Papa's Pizza» պիցերիայի սեփականատերն է, և պիցցա էր առաքել Օսկարի 86-րդ մրցանակաբաշխության հյուրերին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Huffingtonpost-ը, Էլեն Դեջեներեսը բավականին առատաձեռն թեյավճար (1000 դոլար) էր տվել էդգարին, երբ «Օսկարի» հաջորդ օրը նա հյուրընկալվել էր նրա շոուին, այժմ էլ հաղորդավարուհին հայազգի ձեռնարկատիրոջը ծանոթացրել է իր սիրելի դերասանուհու` Ջուլիա Ռոբերտսի հետ:

Մայիսի 7-ին «The Ellen DeGeneres Show» հաղորդման ժամանակ Ջուլիա Ռոբերտսը թաքնվել է ու, երբ Դեջեներեսը Մարտիրոսյանին հրավիրել է բեմ, դերասանուհին անակնկալի է բերել նրան` հայտնվելով կողքին: Այդ ժամանակ հաղորդավարը հայտարարել է, որ Էդգարը շատ է սիրում Ջուլիա Ռոբերտսին:Մարտիրոսյանը ապշել է, երբ հասկացել է, թե ով է կանգնած իր կողքին: Նրա դեմքին հայտնվել է լայն ժպիտ, ու նա գրկել է դերասանուհուն, ապա համբուրել նրա ձեռքը:«Շատ հաճելի է նորից տեսնել Ձեզ: Ինչ գեղեցիկ արձագանք էր»,-ասել է Ռոբերտսը Մարտիրոսյանին: Շոուի բոլոր մասնակիցներին պիցցա են հյուրասիրել: Ու ամեն ինչ ուրախ է ավարտվել, քանի որ ավարտվել է պիցցա ուտելով:

Երևանի ժամանակով մարտի 2-ի լույս 3-ի գիշերը տեղի է ունեցել Օսկարի 86-րդ մրցանակաբաշխությունը, որը հագեցած էր բավականին հետարքրիր և հաճելի իրադարձություններով: Մրցանակաբաշխության թերևս ուշագրավ պահերից մեկն էլ այն էր, երբ այն վարող ամերիկացի հայտնի կատակերգու Էլեն Դեջեներեսը սկսեց պիցցա հյուրասիրել առաջին շարքում նստած գերաստղերին: Ինչպես հետագայում պարզվեց պիցցան առաքող սննդի սպասարկման կետերի ցանցը պատկանում է Լոս Անջելեսում ապրող ամերիկահայ գործարարի:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում