Պաշտոնական

Սերժ Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Հովհաննես Իսակովի և Համազասպ Բաբաջանյանի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Հովհաննես Իսակովի և Համազասպ Բաբաջանյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Մոսկվայի «Նովոդևիչյե» գերեզմանատանն ամփոփված Խորհրդային միության հերոսներ՝ ականավոր պետական և ռազմական գործիչ, ծովակալ Հովհաննես Իսակովի և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի շիրիմներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվա նախօրեին Հանրապետության Նախագահը ծաղիկներ է դրել Մեծ հաղթանակին իրենց զգալի ներդրումն ունեցած հայ նշանավոր զորավարների գերեզմաններին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում