Սպորտ

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը կրկին 33-րդն է

1 րոպեի ընթերցում

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը կրկին 33-րդն է

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ն հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 750 միավորով մնացել է նույն` 33-րդ հորիզոնականում:

Դասակարգման նոր աղյուսակի առաջին եռյակում կրկին փոփոխություն չկա: Առաջին տեղում Իսպանիայի հավաքականն է, երկրորդ և երրորդ տեղերը հաջորդաբար զբաղեցնում են Գերմանիայի և Պորտուգալիայի ընտրանիները: Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև Բրազիլիայի, Կոլումբիայի, Ուրուգվայի, Արգենտինայի, Շվեյցարիայի, Իտալիայի և Հունաստանի հավաքականները:

ՖԻՖԱ-ն նոր վարկանիշային աղյուսակը կհրապարակի հաջորդ ամիս` հունիսի 6-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում