«Միլան», «ԱԶ Ալկմար». հայտնի են «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցները Եվրոպայի լիգայի հիմնական փուլում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցները Եվրոպայի լիգայի հիմնական փուլում հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈԻԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացած վիճակահանության արդյունքում «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցներն են`«ԱԶ Ալկմար»-ը (Նիդեռլանդներ), «Միլան»-ը (Իտալիա), «Սպարտա Պրահա»-ն (Չեխիա), «Զալցբուրգ»-ը (Ասվտրիա), «Ցելյե»-ն (Սլովենիա), «Յագելոնիա»-ն (Լեհաստան), «Նիյմեգեն»-ը (Նիդեռլանդներ), «Տոռենսե»-ն (Պորտուգալիա):
Խաղերի ժամանակացույցը հայտնի կդառնա ավելի ուշ: