Հասարակական

«Դեմ եմ»-ը նոր երթ է նախաձեռնել

2 րոպեի ընթերցում

«Դեմ եմ»-ը նոր երթ է նախաձեռնել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Դեմ եմ» շարժումը մայիսի 8-ին պահանջի երթ կանցկացնի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Դեմ եմ» թիմից, երթը մեկնարկելու է «Մոսկվա» կինոթատրոնից ժամը 19:00-ին։ Երթի նպատակը նույնն է՝ առանց անձի ազատ կամարտահայտության չգանձել պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար: «Այժմ բացառապես ուզում ենք տեսնել հանրային պահանջի անհապաղ ու ամբողջական կատարմանն ուղղված ռեալ քայլեր»,-նշված է հաղորդագրության մեջ։

«Դեմ եմ» շարժման նախորդ հավաքը ապրիլի 18-ին էր, ՀՀ նախագահի նստավայրի դիմաց։ Հավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր ակցիա իրականացնողներին և հավաստիացրել, որ կառավարությունը պատրաստ է գործնական քննարկումներ սկսել։

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ապրիլի 29-ին խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածը կասեցնելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող անձին ազատել մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: ԱԺ-ն հարցը կքննարկի մայիսի 12-ին հրավիրված արտահերթ նիստում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում