Հասարակական

Հովիկ Աբրահամյանը բավարար չի համարում Շիրակի մարզի որոշ բնակելի շենքերի վիճակը

1 րոպեի ընթերցում

Հովիկ Աբրահամյանը բավարար չի համարում Շիրակի մարզի որոշ բնակելի շենքերի վիճակը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստանում է տեղում ծանոթանալ Շիրակի մարզի խնդրահարույց շենքերի բնակիչների խնդիրներին: Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հարցին, վարչապետը նշեց, որ Շիրակի մարզի ոչ բոլոր բնակելի շենքերի վիճակն է բավարար համարում: «Կառավարությունում արդեն քննարկումներ եղել են մարզի բնակելի շենքերի ոչ բավարար վիճակի վերաբերյալ: «Արդյունքներից այնքան էլ գոհ չեմ: Ես ժամանակ կգտնեմ` խնդրահարույց շենքեր այցելելու համար եւ կխոսեմ բնակիչների հետ` հասարակության դժգոհության պատճառներըհասկանալու եւ այդ հարցինլուծում տալու համար»- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աբրահամյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ 2008թ.-ից ի վեր, ՀՀ Նախագահի հանձնարարությամբ, 1988թ. երկրաշարժի գոտում բնակտարածքների շինարարությանը ավելի քան 80 մլրդ դրամ է ուղղվել՝ տեղեկացնելով, որ 2014թ. այդ նպատակով եւս 1 մլրդ 600 մլն դրամ կհատկացվի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում