«Արմենպրես»-ն «Ականատեսը» հատուկ նախագծի աշխատանքի մեկ տարին ամփոփել է Առաջին ալիքի ուղիղ եթերում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալության «Ականատեսը» հատուկ նախագիծն իր աշխատանքի մեկ տարին խորհրդանշական կերպով ապրիլի 23-ին ամփոփել է Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման ուղիղ եթերի ժամանակ: Հաղորդմանը հյուրընկալվելով, գործակալության գլխավոր խմբագիր Նարինե Նազարյանը և նախագծի հեղինակ, լրագրող Տաթևիկ Գրիգոյանը պատմել են «Ականատես»-ը հատուկ նախագծի առաքելության, իրականացման մանրամասների, տարբեր կառույցների հետ աշխատանքի, ինչպես նաև ականատես-վերապրողների խնդիրների մասին:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացված նախագիծը մեկ տարի շարունակ ընթերցողի դատին հանձնեց նախորդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճիրներից մեկի կենդանի վկաների 21 պատմություն: Նախագծի առաջին` երևանյան շարքի շրջանակում մենք ներկայացրել ենք տասը պատմություն, որից հետո Հայաստանում և նրա սահմաններից դուրս ստացած դրական արձագանքները, ինչպես նաև տարբեր կառույցների` այդ թվում ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից համագործակցության առաջարկները հիմք հանդիսացան երկրորդ` մարզաբնակ ականատեսներին նվիրված շարքն իրականացնելու համար: Մարզաբնակ ականատեսների ճնշող մեծամասնության 100-ամյակը վաղուց է բոլորել, մի քանիսն էլ մեկդարյա խորհրդանշական հոբելյանի նախաշեմին են:

Նախագծի մեկամյա գործունեության ամփոփման մասին ամբողջական նյութը կարող եք ընթերցել այստեղ:

Տեսանյութում նախագծին նվիրված հատվածը` 07:00-ից մինչեւ 22:30 րոպե:

Հայերեն

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին