Պաշտոնական

ՀՀ վարչապետն ընդունել է Ֆիրդուսի թաղամասի բնակիչներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ընդունել է Ֆիրդուսի թաղամասի բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի Ֆիրդուսի՝ 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին:

Կառավարության ղեկավարի առաջարկով բնակիչները ներկայացրել են իրենց խնդիրները, որոնք տարբեր էին՝ բնակարանների վարձավճարների ուշացումից մինչև տրամադրվելիք բնակարանների շինարարական աշխատանքների դանդաղ ընթացք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ բարձրաձայնված հարցերը բազմաբնույթ են և ընդգրկուն. ժամանակ է անհրաժեշտ դրանց մանրակրկիտ ծանոթանալու և լուծման տարբերակները քննարկելու համար: Վարչապետը հավաստիացրել է, որ բնակիչներին հուզող խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում և պայմանավորվածություն ձեռք բերել դրանց վերջնական լուծում տալու նպատակով հանդիպումը տեղափոխել հաջորդ ամիս:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում