Տնտեսություն

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ-ում անցկացվող դեղագործական ցուցահանդեսի

3 րոպեի ընթերցում

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ-ում անցկացվող դեղագործական ցուցահանդեսի

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի դեղագործությունն առաջին անգամ կներկայացվի Եվրամիության երկրում անցկացվող միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի: Այս տարվա հոկտեմբերի 7-9-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում CPhi Worldwide-ին երկիրը կներկայանա իր հնարավորություններով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Դեղարտադրողների և ներմուծողների միության (ԴԱՆ Միություն) գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը։ «Նման խոշորագույն ցուցահանդեսներին մասնակցության հնարավորությունը հայկական դեղարտադրող ընկերությունների առջև բացվեց այն բանից հետո, երբ Հայաստանում 2013թ. ձևավորվեց ոլորտի ՊԱԳ (Պատշաճ արտադրական գործունեության - Good Manufacturing Practice - GMP) համակարգը, և պետական հավատարմագրված կառույցը սկսեց հավաստագրել ձեռնարկությունների համապատասխանությունը եվրոպական ՊԱԳ ստանդարտներին։ Այլապես, դեղագործության ոլորտում զարգացած երկրների ցուցահանդեսներին մասնակցությունն անիմաստ է, քանի որ դրանց շուկաներ մուտքն, առանց ՊԱԳ հավաստագիր ունենալու, պարզապես անհնար է»,- պարզաբանեց Զաքարյանը։

Նրա խոսքով՝ հայրենական առաջատար դեղարտադրողների մասնակցությունը CPhi Worldwide-ին կընձեռի գործընկերային կապեր հաստատելու հնարավորություն. սպասվում է, որ այդ ավանդական ցուցահանդեսն այս տարի կունենա աշխարհի շուրջ 140 երկրների 2,2 հազար մասնակից և 34 հազար այցելու։

ԴԱՆ Միության ղեկավարի տեղեկացմամբ, արդեն մայիսի 21-23-ը հայրենական դեղարտադրողների մեծ խումբը կմասնակցի Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայանալիք PHARMA LAB EXPO 2014 միջազգային ցուցահանդեսին։ «Հնդկաստանի դեղարտադրության մասին խոսելով, պետք է նշել, որ այն շատ խայտաբղետ է՝ ներառելով անորակից մինչև ամենաբարձրակարգ դեղարտադրող ընկերությունները»,- նշեց Զաքարյանը։ Նա հավելեց, որ ցուցահանդեսին մասնակցությունը հայկական ձեռնարկություններին կըձեռի ոչ միայն սեփական արտադրանքը ներկայացնելու, այլև տեղում սարքավորումների, հումքի, բժշկական աքսեսուարների լավագույն մատակարարներին ընտրելու և նրանց համագործակցություն ծավալելու հնարավորություն։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2013 թ. Հայաստանում թողարկվել է 5 մլրդ 280,2 մլն դրամի (12,89 մլն ԱՄՆ դոլար ) դեղագործական արտադրանք. աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 29,9 տոկոս։ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2013թ. Հայաստանից արտահանվել են 6 մլն 552 հազ. դոլարի կշռածրարած դեղամիջոցներ, կամ նախորդ տարվա համեմատ 10,6 տոկոսով ավելի։

Տեղադրություն

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

Արտաքին քաղաքականություն

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Իրավունք

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Մշակույթ

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

Կրթություն

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Մշակույթ

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Տարածաշրջանի խաղաղությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Կենտրոնական Ասիայի խնդիրն է. Ջեյմս Օ’Բրայեն

Արտաքին քաղաքականություն

Տարածաշրջանի խաղաղությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Կենտրոնական Ասիայի խնդիրն է. Ջեյմս Օ’Բրայեն

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

Մարզեր

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Տնտեսություն

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում