Սերգեյ Լավրով. Ռուսաստանը մուտք է ակնկալում ԱՊՀ-ի երկրների շուկաներ
2 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն իրավասու է ակնկալել, որ, ի պատասխան իր շուկաների բացման, ազատ մուտք կունենա ԱՊՀ-ի երկրների շուկաներ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում Ռուսաստանի արտադրանքի իրացման համար: «Ի պատասխան մեր շուկաների բացման, մենք իրավունք ունենք մուտք խնդրել ԱՊՀ-ի երկրների շուկաներ, որոնք հեռանկարային շուկա են մեր արտադրանքի իրացման համարե,-նշել է նա՝ այսօր Պետդումայում ելույթ ունենալով «կառավարական ժամիե շրջանակներում: Լավրովն ընդգծել է, որ ռուսաստանյան շուկան իր հերթին «մեծապես տրամադրված է ընդունելու ԱՊՀ-ի երկրների արտադրանքըե: Նա հայտարարել է, որ ընդհանուր առմամբ ԱՊՀ-ի բարենորոգումն անհնարին է առանց տնտեսական ազատականացման: «Համագործակցության բարենորոգումը պետք է իրականացվի տնտեսական ազատականացման շրջանակներումե,-ասել է ՌԴ-ի արտգործնախարարը: Ընդսմին Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «ԱՊՀ-ն չկարողացավ դառնալ ոչ լիարժեք ինտեգրացիոն միավորում, ոչ էլ արդյունավետ միջազգային կազմակերպությունե: Նա ասել է, որ «դա պայմանավորված է մի շարք երկրների կողմից նրա գործունեության վերազգային հիմունքների չընդունելով, բազմակողմ գործողությունների համակարգմանը նրանց չմասնակցելովե: Բացի այդ, «Ուկրաինան եւ Թուրքմենստանը չստորագրեցին Համագործակցության Կանոնադրությունըե, նշել է Լավրովը եւ հավելել, որ «Ռուսաստանը շահագրգռված է, որ իր սահմանների երկարությամբ լինեն բարեկամ եւ կայուն պետություններե: ՌԴ-ի արտգործնախարարն ընդգծել է, որ ԱՊՀ-ի ստեղծումը նպաստել է ԽՍՀՄ-ի փլուզման հետ կապված բարդագույն հիմնախնդիրների լուծմանը: «Այժմ ԱՊՀ-ն հարմար ու եզակի հարթակ է երկխոսության համարե,-նշել է նա եւ հավելել, որ ստեղծվել է «ծանրակշիռ իրավական բազա, եւ ԱՊՀ-ն ապահովում է Եվրասիայի կայունությունն ու անվտանգությունըե: