Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի Եվրոգավաթին

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի Եվրոգավաթին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի 2014 թվականի Եվրոգավաթին:

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանի թիմը` «Սանկտ Պետերբուրգը», Լոոյում ավարտված Ռուսաստանի ակումբային առաջնությունում գրավեց երրորդ տեղը: Չեմպիոնի կոչումը նվաճեց Սվերդլովսկի «Մալախիտը»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, առաջին չորս տեղերը գրաված թիմերը, այդ թվում` «Սանկտ Պետերբուրգը», իրավունք ստացան մասնակցելու 2014 թ. Եվրոգավաթին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում