«Ականատեսը». 107-ամյա Մարիամ Գրիգորյանի մոր գրկում թուրքերը երեխա են սպանել

5 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Ականատեսը» հատուկ նախագծի շրջանակում ներկայացվում են ցեղասպանության ականատես-վերապրողների կյանքի պատմությունները: Նախագծի այս շաբաթվա հերոսուհին` 107-ամյա Մարիամ Գրիգորյանը Հայաստանի տարածքում ցեղասպանության արհավիրքը վերապրած ամենատարեց երկարակյացներից մեկն է, ով ծնվել է Թուրքիայում:

ՎԱՆԱՇԵՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 107-ամյա Մարիամ Գրիգորյանին որդու` արտերկիր աշխատելու նպատակով մեկնելու լուրը խոր վիշտ է պատճառել: Նա պատրաստվում է ճանապարհել որդուն, բայց առատ հոսող արցունքների միջից անցյալը հիշելու մեր առաջարկը չի մերժում: Մարիամը Արարատի մարզի Վանաշեն գյուղի ամենատարեց բնակիչուհին է, ով ծնվել է 1907 թվականին Թուրքիայի Միդյաթ գյուղաքաղաքում: «Հենց այդտեղից է սկսել կոտորածը: Պապիկս Շմավոնը դարձել է «ղաչաղ», ընկել է սարերը, թուրքերին կոտորելու, տատիկիս էլ երեխան գիրկը խփել են: Տղան գրկին մահացել է, իսկ մյուս երեխաներին ամեն մեկը վերցրել, տարել է իրենց տուն պահելու, չգիտեմ քրդերն են պահել, թե ուրիշ մարդիկ»,- Մարիամի ընտանիքի պատումը մեզ է ներկայացնում նրա դուստրը` Խաթունը: Նա նախնիների մասին Թուրքիայում տեղի ունեցածը լսել է մորից և ընտանիքում ամենից լավ գիտի, թե շուրջ մեկ դար առաջ ինչն ինչպես է տեղի ունեցել:

Պատմական տեղեկանք

Միդյաթը(թուր. Midyat) հին քաղաք է, ներկայումս Թուրքիայի Մարդին նահանգի Միդյաթ շրջանում, որի մասին առաջին հիշատակությունները տանում են դեպի մ.թ.ա. 8-րդ դար: Այժմ մոտ 50 հազար բնակչություն ունեցող քաղաքում լավ պահպանված են միջնադարյան կառույցները: Քաղաքի նախկին բնակչության հիմնական մասը քրիստոնյա հայեր և ասորիներ են եղել: Այժմ քաղաքի միայն 100 ընտանիք է դավանում քրիստոնեություն: Մի շարք աղբյուրների համաձայն` այն ամենա ոչ թուրքական քաղաքն է Թուրքիայում, XVI դարում քաղաքը հայտնվել է Օսմանյան կայսրության կազմում:

Խաթունի խոսքով, իր մորական պապին թուրքերը բռնել են և մի քանի օր ձերբակալած պահել գոմում: «Անգամ միզել եւ խմեցրել են նրան: Դրանից հետո նա երդվել է, որ Աստծու դեմ մեղավոր է, քանի որ մարդ է սպանել: Պապիկս խմբով շատ թուրք է կոտորել: Ձերբակալությունից հետո վերադառնալով տատիկիս չի գտել, փնտրել է և տեղակացել, որ դանակով հարվածներ են հասցրել դեմքին` ասելով. «այս սիրուն աչքերը պետք է չմնան»»,- հիշում է Խաթունը: Թուրքերը կնոջ դեմքին հավածելուց հետո քար են դրել վրան և գնացել են, սակայն հետո դիակները շուռ տալու ժամանակ պարզվել է, որ կինը կենդանի է մնացել: «Դրանից հետո տատս ապրել է, անգամ մեկ երեխա է ունեցել, բայց թե տատիկս, թե պապիկս, երկար չեն ապրել, երեխաները մնացել են որբ»,- ասում է պատմության հերոսուհու դուստրը:

Մոտ 6 տարեկանում Մարիամն սկսում է ապրել եղբայրների հետ: Նրա եղբայրներից մեկը ծառայել է Ֆրանսիական բանակում: Պատմության հերոսուհին 14 տարեկանում ամուսնանում է Թուրքիայի Բասորք քաղաքում ծնված Գասպարի հետ, տարիներ անց 1927 թվականին իրենք տեղափոխվում են Սիրիա, ապա 1947 թ. Հայաստան: «Հայրս կարծես մեղքի տակ է ընկած եղել, քանի որ մորս հարազատներից կտրելով բերել է Հայաստան»,- նշում է Խաթունը:

Շուրջ 46 տարի հարազատներին չտեսնելուց հետո ականտեսը Խորհրդային Միության տարիներին մեկնել է Հոլանդիա` քույրերին տեսնելու, մյուս հարազատները տարիքով ավելի մեծ էին և այդ ժամանակ արդեն մահացել էին:

Խաթունի հավաստմամբ` հետաքրքրական է եղել նաև իր հոր, Մարիամի ամուսնու պատմությունը, ում հաջողվել է իր հոր հետ ապաստան գտնել քուրդ ընտանիքում, ապա ընտանիքի հայ հարսի նախազգուշացման շնորհիվ փախչել և փրկվել սպանվելուց: Մարիամի 8 երեխաները, որոնցից 3-ը մահացել են, մեծ գերդաստանի սյուներն են: Տարեց կինը շրջապատված է ընտանիքի բոլոր անդամների, հարսների սիրով և հոգատարությամբ: Անկախ տարիքից` ոտքով կարողանում է գնալ գյուղի մի քանի փողոց այն կողմ բնակվող աղջկա` Խաթունի տուն սուրճ խմելու: Մարիամ Գրիգորյանը Վանաշեն գյուղի` Հայոց ցեղասպանության միակ ականատեսը չէ: Նրա տան հարևանությամբ է բնակվում 1911 թվականին ծնված Զարո Ղազարյանը, ում հետ հանդիպել մեզ չհաջողվեց, քանի որ տարեց կինն անկողնային վիճակում էր, իսկ ընտանիքի անդամներին նրա պատմության մանրամասները ցավքոք հայտնի չէին:

Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները` Արևիկ Գրիգորյանի

Հայերեն English Русский

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը