ՀՀ նորանշանակ վարչապետն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսնապրիլի 14-ինընդունեց Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Նորին Սրբությունն իր օրհնությունն ու շնորհավորանքներն է բերել տիար Հ. Աբրահամյանին` ՀՀ վարչապետի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` արդյունաշատ իրագործումներ մաղթելով նրան Հայրենիքի բարօր կյանքի կերտման առաքելության մեջ:

Ամենայն Հայոց Հայրապետն իր խոսքում անդրադարձել է երկրի և ժողովրդի առջև ծառացած բազում դժվարություններին` հույս հայտնելով, որ նորանշանակ վարչապետն տարիների իր փորձառությամբ և վաստակով դրական տեղաշարժեր և փոփոխություններ կարձանագրի հայոց կյանքում:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններին և առկա ազգօգուտ համագործակցությանը Հայ Եկեղեցու և հայրենի պետության տարբեր կառույցների միջև: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատել է, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, հավատարիմ իր ազգային առաքելությանը, պիտի շարունակի իր զորակցությունը բերել հայրենի իշխանություններին իրենց հայրենանվեր ձեռնարկումներում և անկախ պետականության զորացման գործում:

Իր հերթին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատել է, որ հանձնառու է և վճռակամ` առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը կատարելու և արդարացնելու ժողովրդի սպասումները: ՀՀ վարչապետը նաև հավաստիացրել է, որ ինչպես միշտ շարունակելու է ջանքեր գործադրել Հայ Եկեղեցու և ՀՀ կառավարության միջև կապերի առավել ջերմացման ու ամրապնդման համար:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան