ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, հանդես գալով «Սանկտ Պետերբուրգ» թիմի կազմում, Լոոյում անցկացվող Ռուսաստանի ակումբային առաջնության նախավերջին տուրում սեւերով պարտության մատնեց գրոսմայստեր Յուրի Յակովիչին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, «Սանկտ Պետերբուրգը» վեց տուրից հետո 9 միավորով ընթանում է երրորդ տեղում: Մովսիսյանի ակումբը միայն մեկ միավորով է ետ մնում առաջատարներից` Սվերդլովսկի «Մալախիտից» եւ Մոսկվայի «Մեր ժառանգությունից»:
Վերջին տուրում «Սանկտ Պետերբուրգը» հանդիպում է «Մեր ժառանգության» հետ: Մովսիսյանի մրցակիցն է գրոսմայստեր Դանիիլ Դուբովը: