Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը Ռուսաստանի ակումբային առաջնությունում իր թիմի հետ դեռևս զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը Ռուսաստանի ակումբային առաջնությունում իր թիմի հետ դեռևս զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը Ռուսաստանի ակումբային առաջնության ավարտից երկու տուր առաջ 4-րդ տեղում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Լոոյում անցկացվող Ռուսաստանի ակումբային առաջնությունում «Սանկտ Պետերբուրգ» թիմը, որի կազմում հանդես է գալիս գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, հինգ տուրից հետո 7 թիմային եւ ընդհանուր 15,5 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Աղյուսակը գլխավորում է Սվերդլովսկի «Մալախիտը»:

Մինչեւ մրցաշարի ավարտը մնում է երկու տուր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում