Շառլ Ազնավուրը քեսաբահայերին օգնելու համար Փարիզում ծրագրված համերգին չի կարողանա մասնակցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Շառլ Ազնավուրն ափսոսում է, որ չի կարողանա մասնակցել Քեսաբահայերին օգնություն տրամադրելու նպատակով ապրիլի 11-ին կազմակերպվելիք համերգին: Այն նախաձեռնել է ֆրանսահայ համայնքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լեգենդար երգիչը գրել է իր ֆեսյբուքյան էջում: «Սիրելի ընկերներ, իմ պարտականությունները ինձ տանում են հեռու և ես ի վիճակի չեմ լինի այստեղ գտնվել: Ես գրում եմ սա շնորհավորելու ձեզ` ձեր պատրաստակամության համար և հավաստում եմ իմ միասնականությունը նրան, ինչ դուք անում եք օգնելու մեր սիրիացի հայրենակիցներին»,-գրել է նա:

Գրառման վերջում կոչ է արվում մասնակցել «Medz Bazar» համույթի նախաձեռնությամբ ապրիլի 11-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության փարիզյան մասնաճյուղի Ալեք Մանուկյան մշակութային կենտրոնում կայանալիք բարեգործական համերգին, որի ողջ հասույթը կտրամադրվի քեսաբահայությանը: Երեկոյին ներկայացվելու են երաժշտական և պարային համարներ:

Շառլ Ազնավուրն իր ֆեսբուքյան էջում ավելի վաղ ևս տարածել էր այս միջոցառման մասին տեղեկատվություն`օգտագործելով #SaveKessab հաշթեգը: Միջոցառումից ստացված գումարը կուղարկվի Սիրիա:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը` մի քանի հարյուր ընտանիք, ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սնունդով: Ավելի ուշ տեղեկություն է տարածվել, որ նրանց ունեցվածքը թալանվում է ու տարվում Թուրքիա:

Հայերեն English

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում