Իրավունք

Երևանում կկայանա ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և պրոբացիայի վերաբերյալ համաժողով

1 րոպեի ընթերցում

Երևանում կկայանա ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և պրոբացիայի վերաբերյալ համաժողով

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլի 10-ին կկայանա ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և պրոբացիայի վերաբերյալ մեկօրյա համաժողով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակից, համաժողովի նպատակն է բարձրացնել պետական իշխանության մարմինների և այլ շահառուների իրազեկությունը ազատությունից զրկելու հետ կապված պատիժների համակարգի բարեփոխումների և պրոբացիոն ծառայության ստեղծման գործում առկա միջազգային լավագույն փորձի վերաբերյալ: Համաժողովին կմասնակցեն նաև պրոբացիայի ոլորտում փորձառու միջազգային փորձագետներ, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Համաժողովն անց է կացվում Եվրոպայի խորհրդի կողմից Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը՝ եվրոպական ստանդարտների համաձայն» ծրագրի շրջանակներում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում