Սպորտ

Սերգեյ Մովսիսյանի խոսքով, «Բադեն-Բադեն»-ից միայն հաղթանակ էին սպասում

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանի խոսքով, «Բադեն-Բադեն»-ից միայն հաղթանակ էին սպասում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանի խոսքով, Գերմանիայի շախմատի առաջնությունում «Բադեն-Բադեն»-ից միայն հաղթանակ էին սպասում:

«Ես այս առաջնությունում մասնկացեցի 6 հանդիպման և ցույց տված արդյունքս նորմալ եմ համարում: Իսկ ահա հաղթանակներիցս մեկը շատ կարևոր էր թիմի համար, և ընդհանուր 4,5-3,5 հաշվով հաղթեցինք: «Բադեն-Բադեն»-ը Բունդեսլիգայի ուժեղագույն թիմն է, և մեզնից միայն հաղթանակ էին պահանջում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մովսիսյանը:

Սերգեյ Մովսիսյանն այժմ գտնվում է Ռուսաստանում և Սանկտ-Պետերբուրգի թիմի կազմում մասնակցում է Ռուսաստանի առաջնությանը: Հայազգի գրոսմայստերը ՀՀ շախմատի հավաքականի հետ օգոստոսին կմասնակցի շախմատային օլիմպիադային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում