«Եվրատեսիլ-2014»-ին ընդառաջ` մրցույթի մասնակիցներին միավորել է մեծ համերգն Ամստերդամում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2014»-ի մասնակիցներն ու մրցույթի երկրպագուները համախմբվել էին մեկ պրոմո-միջոցառման` ապրիլի 5-ին Ամստերդամի մայրաքաղաք Նիդերլանդների Malcweg ակումբում տեղի ունեցած «Eurovision in Concert» խորագրով համերգի շուրջ: Համերգին մասնակցել և իր Not Alone երգը կատարել է մրցույթի հայաստանյան պատվիրակ Արամ Mp3-ին, ով նույն օրը նշել է նաև ծննդյան 30-ամյա հոբելյանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով euroinvision.ru կայքը, համերգին մասնակցել են 25 երկրի ներկայացուցիչներ, ովքեր կենդանի են կատարել իրենց երգերը: «Եվրատեսիլ-2014»-ին ընդառաջ` նման համերգ Ամստերդամում կազմակերպվում է արդեն 6-րդ անգամ:

Համերգին որպես հատուկ հյուր մասնակցել է «Եվրատեսիլ 2013»-ի հաղթող, Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև մրցույթի կազմակերպիչները, ովքեր ներկայացրել են Դանիայում կայանալիք մրցույթի բեմի էսքիզը:

«Եվրատեսիլ-2014»-ի մեր մասնակիցը «Վիտամին» հումորային ակումբի հետ մարտի 27-ից ուղևորվել է համերգային շրջագայության: Առաջին համերգը տեղի է ունեցել մարտի 28-ին Ռոստովում, երկրորդը` մարտի 29-ին` Պյատիգորսկում, իսկ երրորդը`մարտի 30-ին Կրասնոդարում: Ապրիլյան հյուրախաղերը մեկնարկել են Սոչիում ապրիլի 1-ին, այնուհետև կշարունակվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և ապրիլի 8-ին կեզրափակվեն Նիժնի Նովգորոդում: Այնուհետև Արամ Mp3-ի համերգային շրջագայությունը կշարունակվի Եվրոպայում: Հեռուստատեսային մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Արամ Mp3-ն մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում ելույթ կունենա առաջին համարի ներքո:

Հայերեն

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան