Կարկուտից էական վնասներ չկան. գյուղատնտեսության փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայրաքաղաքի տարածքում մարտի 29-ին կեսօրից հետո 15 րոպե տևողությամբ կարկուտը մեծ ծավալներ չի ընդգրկել: Երևանին հարակից Արվամիրի և Կատայքի մարզում են Գյուղատնտեսության նախարարության աշախատնքային խմբերը, որոնք բնաչկության շրջանում համապատասխան իրազեկման միջոցառումներ են իրականացնում: «Թարմ տեղեկատվություն ուենք բոլոր շրջաններից: Կարկուտից էական վնասներ չկան, անհանգստանալու լուրջ հիմքեր` եւս: Կարկուտը շատ մեծ չափերի չի եղել, ամենակարևորը եղել է թաց կարկուտ, եթե այն լիներ ավելի կարծր և խոշոր, բնականաբար, դա լուրջ վնասներ կարող էր տալ: Բացի դրանից, այժմ ծառերի վրա չկան տերևներ և դիմադրությունը շատ ամուր է, հետևաբար վնասներ չէին կարող առաջանալ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում իրավիճակը պարզաբանեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը` հավելելով, որ եթե տեղ-տեղ ծառերի վրա առկա է ծաղկի թերթիկների թափում, դրանք ոչ թե կարկուտի, այլ ուժեղ քամու հետևանք են, ինչը վտանգ չի կարող ներկայացնել նախապես իրականացված փոշոտման շնորհիվ:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ նախարարությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվներգործությանծառայություն»ՊՈԱԿ-ի հետ լակատորներով հետևում է իրավիճակին, և որևէ վտանգ այս պահի դրությամբ չկա:

Գյուղատնտեսության նախարարության տվյալներով` կարկուտը, բացի Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններից, ընդգրկել է Էջմիածնի որոշ հատվածներ, որոնք հարակից են Արագածոտնի մարզին, Քանաքեռավանը, Եղվարդ և Աբովյան քաղաքները:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին