Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Մահացել է բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը

Մահացել է բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկարատև հիվանդությունից հետո փետրվարի 20-ի երեկոյան 83 տարեկանում վախճանվել է ճանաչված ու սիրված բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին բանաստեղծի ընտանիքից: Թաթուլ Բոլորչյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 22-ին` ժամը 18.00-ից, Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում, հուղարկավորությունը` փետրվարի 23-ին` ժամը 14.00-ին, Հայաստանի գրողների միության շենքից:

Թաթուլ Պողոսի Բոլորչյանը ծնվել է 1931թ. ապրիլի 14-ին, Ախալքալաքի Գումբուրդո գյուղում: 1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Արդեն 1960-ական թվականներին նա ճանաչում է ստացել իր բանաստեղծություններով: 1968 թվականից ՀԳՄ անդամ էր: 1966-1974 թթ. աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, 1985-2003-ին` Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող: 2003-ից աշխատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կից ինստիտուտում: Հեղինակ է 14 բանաստեղծական ժողովածուի:

«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է բանաստեղծի ընտանիքին, մերձավորներին ու գրչակից ընկերներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am