Սերբիայի Հանրապետության Նախագահն այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն

1 րոպեի ընթերցում

ՎԻԵՆՆԱ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ավստրիայում երկկողմ պաշտոնական այցով գտնվող Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, երկրի ԱԳ և ՊՆ նախարարների և պաշտոնական այլ անձանց ուղեկցությամբ մարտի 27-ինայցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն՝ վանքի արխիվներում պահվող և մխիթարյանների տպագրած ավելի քան 300 անուն սերբալեզու հնատիպ գրքերին ծանոթանալու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վիեննայի Մխիթարյան միաբանության վանահայր Հայր Պողոս Գոճանյանը բարձրաստիճան հյուրին ծանոթացրել է միաբանության գործունեության հետ: Նախագահը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները շրջայց են կատարել եկեղեցում, գրադարանում և թանգարանում: Վանական համալիրի մամուլի սրահում այցելուները ծանոթացան հատուկ Նախագահի այցի կապակցությամբ ցուցադրված 19-րդ դարի սերբական գրականության նմուշների հետ. հայտնի սերբ բանասեր Վուկ Կարաջիչի երկեր, սերբական առաջին Աստվածաշունչը, բառարաններ, ժողովրդական ու ազատագրական երգերի ժողովածուներ:

Նախագահ Նիկոլիչը գրառում է կատարել միաբանության հուշագրքում: Սերբական բարձրաստիճան պատվիրակության այցը հարգանքի տուրք էր սերբական մշակույթի կայացման գործում միաբանության ունեցած անուրանալի վաստակի հանդեպ:

Հայերեն English Русский

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները