Տնտեսություն

Ակնկալվում է 2017 թ. Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը հասցնել 1,2 միլիոնի

2 րոպեի ընթերցում

Ակնկալվում է 2017 թ. Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը հասցնել 1,2 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով` նախատեսվում է 2017 թ.-ին ներգնա զբոսաշրջիկների թիվը հասցնել 1.2, իսկ 2025 թ.՝ 2.3 միլիոնի: 2008 թ.-ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմում էր 558 հազար: Կառավարության հաստատմանը ներկայացված ծրագրով` նախատեսվում է, որ ներգնա և արտագնա զբոսաշրջությունը կշարունակի աճել նույն տեմպերով, որով դրանք աճել էին 2008-2012 թթ. ժամանակահատ¬վածում, համապատասխանաբար՝ 8.2 և 9 տոկոս:

Ծրագրով` ներգնա զբոսաշրջությունը կպահպանի իր դերը որպես երկրի արտահանման երկրորդ խոշորագույն ոլորտ և ՀԶԾ-ի գործողության ժամանակահատվածում կկազմի ընդհանուր արտահանման մոտ 20 տոկոսը: Գնահատվում է, որ զբոսաշրջությամբ անմիջապես զբաղվող աշխատատեղերի քանակը 2011 թ. համեմատ կավելանա 9.4 հազարով և 2025 թ. կկազմի ոչ գյուղատնտեսական ոլորտի աշխատատեղերի 3.3 տոկոսը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կարևոր նշանակություն են ունենալու առանձին զբոսաշրջային կենտրոնների` Ջերմուկի, Ծաղկաձորի, Դիլիջանի և այլն, զարգացման արդեն իսկ ընդունված ռազմավարությունների հետևողական իրականացումը:

Ըստ ծրագրի` զբոսաշրջության զարգացմանն էապես նպաստելու են նաև «բաց երկնքի» քաղաքականության իրականացումը՝ ցածր բյուջետային ավիափոխադրողների ներգրավմամբ, երկաթուղային ուղևորափոխադրումների շուկայի ապամենաշնորհումն ու մրցակցության ապահովումը, Երևանից դուրս զբոսաշրջության ենթակառուցվածքների ստեղծումն և արդիականացումը, ինչպես նաև միջազգային հյուրանոցային օպերատորների ներգրավման խրախուսումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում