Սպորտ

Ի վերջո, ծանրորդը մրցում Է ծանրաձողի հետ. Փաշիկ Ալավերդյան

3 րոպեի ընթերցում

Ի վերջո, ծանրորդը մրցում Է ծանրաձողի հետ. Փաշիկ Ալավերդյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու շաբաթ անց Հայաստանի ծանրամարտի հավաքականը կմեկնի Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվ` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

Այս առիթով «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար,միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանի հետ:

-Պարոն Ալավերդյան, 2013 թվականի մրցաշրջանը Հայաստանի ծանրորդների համար հաջող չԷր, այնպես որ, Եվրոպայի առաջնությունը մեր ծանրամարտիկների համար դիտվում Է որպես ռեւանշի լավ հնարավորություն:

-Նախ ասեմ, որ Հայաստանի ծանրամարտիկները նոր մրցաշրջանին նախապատրաստվել են բարձր մակարդակով: Երկրորդ՝ Եվրոպայի առաջնությանը մեր մարզիկները կմասնակցեն ուժեղացված կազմով: Թիմի կազմ են վերադարձել մի շարք ճանաչված ծանրորդներ, ովքեր մինչ այժմ տարբեր պատճառներով մրցումների չեն մասնակցել:

-Ի նկատի ունեք Տիգրան Մարտիրոսյանին, Առաքել Միրզոյանին, Ռուբեն Ալեքսանյանին եւ Հռիփսնիմե Խուրշուդյանի՞ն:

-Նախ եւ առաջ նրանց: Մրցահարթակ դուրս կգան նաեւ Էլեն Գրիգորյանը, Աննա Գովեյանը եւ այլ մարզիկներ: Թել Ավիվում հանդես կգան Հայաստանի 11 ծանրամարտիկներ, որոնք բոլորը կպայքարեն բարձր տեղերի համար: Նշված բոլոր մարզիկները, եւ ոչ միայն նրանք, դրա համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները ունեն:

-Ծանրամարտի առավելություններից մեկն էլ այն է, որ միշտ կարելի Է իրական պատկերացում կազմել մրցակիցների մասին նրանց ցույց տված արդյունքների հիման վրա:

-Մենք, իհարկե, ուշադրությամբ հետեւում ենք մրցակիցների արդյունքներին, ինչպես նաեւ նրանք՝ մեր արդյունքներին: Ի վերջո, ծանրորդը մրցում Է ծանրաձողի հետ:

-Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի 11 ծանրորդով:

-Ընտրվել են միջազգային մրցաշարում արժանի արդյունք ցույց տալու հնարավորություն ունեցող ծանրամարտիկները:Հայաստանի կանանց եւ տղամարդկանց ծանրամարտի հավաքականները լավ են նախապատրաստվել այս մրցաշարին:

-Կարելի՞ Է ասել, որ Դուք թեթեւ սրտով կմեկնեք Իսրայել:

-Եթե ի նկատի ունենանք նախապատրաստական գործընթացը, ապա մենք գոհ ենք, բայց ավելի ճիշտ կլինի «թեթեւ սրտի» մասին խոսել եվրոպական մրցաշարում հաջող ելույթ ունենալուց հետո:

Զրուցեց Զավեն Վարդանյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում